Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Խոշտանգու՞մ, թե՞ ինքնասպանություն

Խոշտանգու՞մ, թե՞ ինքնասպանություն
20.07.2023 | 23:32

Այսօրվա տարբեր, ոչ հաճելի նորություններից էր ոստիկանության հաղորդումն այն մասին, որ իբր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից ցած է նետվել ձեռնաշղթայված տղամարդ։

Կեցցե հայրենի ոստիկանությունը, որ, տեսնելով և ուսումնասիրելով տղամարդու դիակը, օպերատիվ կերպով որոշել է, որ տղամարդն իրեն նետել է 5-րդ հարկից։

Եվ ի՞նչ, հավատալու՞ ենք այս հերթական ստին։ Ինչու՞ և ինչպե՞ս պետք է մարդը ինքնասպանություն գործեր։ Համոզված եմ, որ մարդուն խոշտանգել, սպանել են և դուրս նետել պատուհանից։ Համոզված եմ նաև, որ ոչ մեկը պատասխանատվություն չի կրի և չի պատժվի։

Սա է «ժողովրդավարական» Հայաստանի իրական դեմքը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ